«Եթե պետությունն ի սկզբանե գիտի, որ որոշակի արարք հանցավոր չէ, ապա արդյոք իրավաչա՞փ է, որ կիրառեն թեկուզ անձին երկու ժամով ազատությունից զրկելու սահմանափակումներ, ընդ որում՝ այնպիսի հատուկ միջոց կիրառելով, ինչպիսին ձեռնաշղթան է»,-հունիսի 10-ին ոստիկանության կենտրոնական բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դանիելյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ըստ Մելիքյանի, հարց է առաջանում՝ ինչու՞ պետք է անձի իրավունքների սահմանափակում տեղի ունենա, եթե վարչապետի անվտանգությունն ապահովված է և իրական սպառնալիք չկա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը