Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Երեցյանը բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ պարտավորեցնելով վերջինիս հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել Մինասյանի հասցեին հնչեցրած արտահայտությունները
Որոշման հրապարակումից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել «Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից…»:
Այսօր՝ հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում Թորոսյանի փաստաբան Արմեն Գյոզալյանը այս գրառման վերաբերյալ խուսափեց մեկնաբանություն տալ. «Ես այն անձը չեմ, որ պետք է մեկնաբանեմ գրառումը, ես փաստաբան եմ: Չգիտեմ՝ Արսեն Թորոսյանը ում է նկատի ունեցել, բայց ես այդ որոշումը կարդալուց հետո տեսնում եմ անարդարության խորը զգացում: Այստեղ խնդիր չունենք դատական ուղղակի սխալի հետ, այստեղ խնդիր ունեինք դատական դիտավորության հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը