««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատարանի կայացրած վճռի դեմ կասկածից վեր է, որ վերաքննիչ բողոք կներկայացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փաստաբան Գևորգ Գյուզալյանը:
Փաստաբանը նշեց, որ քննարկում են դատավոր Սարգիս Երիցյանի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը կամ կարգապահական հանձնաժողով դիմելու հարցը, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ պատիժը.
«Այս մասով դեռևս վերջնական որոշում չունենք՝ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը, որպեսզի ոմանք չասեն, թե դատարանի նկատմամբ ճնշում է գործադրվում: Թեև ես ասեմ, եթե գործն այսքան հնչեղություն ստացած չլիներ, ես վաղուց դատավորի հետ կապված դիմել էի, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն՝ ընդհուպ դադարեցնեն նրա լիազորությունները»,- ասաց փաստաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը