SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 8-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում է իր հանգուցյալ հարազատներից մեկի՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի տանը։
Նշված վայր են մեկնում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկաններին չի հաջողվում բանակցությունների արդյունքում Մ. Գևորգյանին ինքնակամ հանձնվել ու, քանի որ կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա զինված լինի և դիմի կտրուկ քայլերի, դեպքի վայր է ժամանում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
Որոշ ժամանակ Վ. Օսիպյանը անձամբ բանակցություներ է վարում Մ. Գևորգյանի հետ, ով էլ ինքնակամ հանձնվում է։ Վերջինը տեղափոխվում է կալանավայր, քանի որ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Հիշեցնենք, որ Մ. Գևորգյանը հետախուզվում է մայիսի 30-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի 19-րդ փողոցի 10-րդ տանը նռնակների գործադրմամբ սպանություն և սպանության փորձ կատարելու փաստով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը