Նիկոլ Փաշինյանի աջակից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում Արցախի նախագահի նկատմամբ բռնության կոչեր էր արել, իսկ հետո բերման ենթարկվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը