03 06 2019

Քոչարյանի գործով դատավորի հերթական ինքնաբացարկը



Վերաքննիչ քրեական դատարանի սատավոր Վազգեն Ռշտունին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքի քննման գործում հայտնեց ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու մասին։

Միջնորդությունը ներկայացրել էր մեղադրանքի կողմը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ համաձայն է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացված որոշման հետ:

Որոշման ընդունումից հետո Վազգեն Ռշտունին ասաց․ «Ինչպես նիստի ընթացքում կարծիք հայտնեցի, որ չեմ կիսում դատավարության մասնակիցների մտահոգությունները և քանի որ ընդունել եմ վաևրույթ, գտնում եմ, որ կարող եմ կայացնել օբյեկտիվ դատական ակտ։ Սակայն հաշվի առնելով, որ դատավարության մի կողմը չունի վստահություն, որ կարող եմ լինել օբյեկտիվ, եթե պրոֆեսիոնալ իրավանաբանները չունեն այդ վստահությունը, ենթադրվում է, որ հասարակության անդամները կարողեն են ևս չունենալ։

Հաշվի առնելով, որ տվյալ գործով Ալեքսանդր Ազարյանը հայտնել է ինքնաբացարկ, իմ կողմից շարունակել քննել, նշանակում է, որ մեծ ցանկություն ունեմ ամեն դեպքում քննելու։

Մոտեցումը, իհարկե, այլ կլիներ, եթե մասնակիցները վստահ լինեին, որ կարող է դատարանն անկողմնակալ որոշում կայացնել»։

Երրորդ փաստարկը, ըստ դատավորի, այն է, որ հանգամանքներ պետք է պարզվեն իրավասու մարմիններում, թե արդյո՞ք մասնակցություն ունի Ռշտունին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական ակտի կազմման գորևծընթացին, դա պետք է քննվի և հաստատվի կամ հերքվի։

Այս ամենի հետ կապված, դատարանն ընդունեց ինքնաբացարկի որոշում։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի Հանրապետության գործող և պաշտոնաթող նախագահների երաշխավորությամբ։

Հունիսի 3-ի դատական նիստի տեսագրությունը՝ ստորև։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ