««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է շտկել գործող օրենքում վեր հանված մի շարք թերություններ և փաստաբանության իսնտիտուտի կայացման և ավելի զարգացման առումով մի շարք երաշխիքներ ավելացնել, ինչպես նաև անձի անվճար և առհասարակ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի հետ կապված լրացուցիչ երաշխիքներ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:
Փոխնախարարը նշեց, որ նախագծով կարգավորումները շատ են, առաջարկվում է հստակեցնել փաստաբանության մասին օրենքի կարգավորման առարկան, ինչն էլ պետք է խիստ պատճառաբանված լինի:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը