23 05 2019

ՍԴ որոշումները մեկնաբանելու իրավունք վճռաբեկի դատավորները չունեն․ Արամ Վարդևանյան

ՍԴ որոշումները մեկնաբանելու իրավունք վճռաբեկի դատավորները չունեն․ Արամ Վարդևանյան

Սահմանադրության և օրենսդրության վերլուծության արդյունքում չհայտնաբերեցի Վճռաբեկ դատարանի դատավորների իրավունք/լիազորությունը՝ մեկնաբենելու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները: Բարձր դատարանի կողմից արձանագրած Վճռաբեկ դատարանի քրեական պալատի խախտումները, հատկապես ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի խախտման փաստը՝ պետք է անխուսափելիորեն ունենա համարժեք իրավական հետևանքներ, այդ թվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Միաժամանակ, առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այդ երկու որոշումների հետ կապված այդ նույն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, քրեական իրավունքի առավել հեղինակավոր գիտնական Ս. Ավետիսյանը ունեցել է հատուկ կարծիք, որը ըստ էության բխում էր ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենսդրության պահանջներից: Հիշեցման կարգով նշեմ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ՀՀ դեմ ընդունված որոշումների մի ստված զանգվածը չէր լինի, եթե Վճռաբեկ դատարանը իրապես և մշտապես առաջնորդվեր իրավունքի գերակայության սկզբունքով:

Արամ Վարդևանյան

Սահմանադրագետ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ