Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը գրում է․
«Հարգելի գործընկերներ,
Որոշ մասնագետներ անդրադարձել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ գործի վարույթի կասեցման և ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու վերաբերյալ: Նույնիսկ ներկայացվել է կարծիք, որ տուժողի կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել այս որոշման մասին, և դրանով ներկայացվում է <<վերաբերմունք, գնահատական>> դատարանի նկատմամբ: Թույլ տվեք պարզաբանել. ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 31-րդ հոդվածը ուղղակիորեն նախատեսում է, որ Դատարանի նախաձեռնությամբ...քրեական գործի վարույթը կարող է կասեցվել և դիմում ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան: Նշվածը բխում է նաև ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածից:
Հետևաբար Դատարանը ԿԱՐՈՂ Է (ավելին ՊԱՐՏԱՎՈՐ Է) նույնիսկ առանց որևէ կողմի նախաձեռնությամբ, միջնորդությամբ կամ գիտությամբ, կասեցնել գործով վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Նշվածը իրենից ենթադրում է բնական իրավական գործընթաց, պարզապես եթե առկա է առերևույթ սահմանադրականության խնդիր, գործով վարույթը կասեցվում է և դիմում է ներկայացվում ՍԴ: Այդպիսի հարյուրավոր դեպքեր եղել են և լինելու են, ինչպես ցանկացած Եվրոպայի խորհրդի անդամ երկրում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը