20 05 2019

Վարչապետի կոչը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք սկզբունքներ. Հայտարարություն

Վարչապետի կոչը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք սկզբունքներ. Հայտարարություն

Գերմանահայ իրավաբանների միության նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանը տարածել է Գերմանահայ իրավաբանների միության հայտարարությունը կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է.

«Գերմանահայ իրավաբանների միությունը հայտարարում է, որ ՀՀ վարչապետի այսօրվա կոչը ժողովրդին՝ վաղը դատարանների մուտքը փակելու մասին անթույլատրելի միջամտություն է դատական իշխանության գործունեության նկատմամբ և խախտում է ՀՀ գործող Սահմանադրությամբ ամրագրված մի շարք հիմնարար սկզբունքներ, մասնավորապես իշխանությունների բաժանման և հավասարակշռման (4-րդ հոդ.), դատարանների անկախության (164-րդ հոդ. 1-ին մաս) , պետական մարմինների միջև փոխադարձ հարգանքի, ինչպես նաև օրինականության սկզբունքները (6-րդ հոդ. 1-ին մաս)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ