ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողների հարցին, թե ոչ պետական միջոցներից, ըստ ՀՔԾ պետի, զինվորներին մոտ 120 մլն է բաժանվել, ի՞նչ աղբյուրներից է այդ 120 մլն դրամը, ասաց. «Քրեական գործով աղբյուրները, թե այդ գումարներն ինչ աղբյուրով են ձևավորվել, դրա վերաբերյալ դեռևս հրապարակման ենթակա նյութ չունեմ: Բայց դրանք ակնհայտորեն ոչ պետական միջոցներ են, որոնք գիտեք՝ ինչ նպատակի են ծառայել»:
Արթուր Դավթյանը նաև նշեց, որ շատ լավ հասկանում եք այս գործի նրբությունները.
«Պետք է այնպես անենք, որ կրքերը մենք չբորբոքենք: Հետևեք դատավարության ընթացքին, ամեն հնարավորություն ստեղծվում է, որ ձեզ համար հասանելի լինի ամեն ինչը: Հետևեք և դրանով իրականացրեք օբյեկտիվ հրապարակում՝ առանց ավելորդ գնահատականների, առանց կրքեր բորբոքելու»,- ասաց նա:
Դատախազն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու 7-ի գործով քրեական հետապնդումը ժամանակին դադարեցվեց։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը