15 05 2019

«Բլոգնյուզ»-ի խմբագիրը կանչվել է հարցաքննության

«Բլոգնյուզ»-ի խմբագիրը կանչվել է հարցաքննության

«Բլոգնյուզ»-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը կանչվել է հարցաքննության, որպեսզի մասնակցի #SutNikol ակցիայի կապակցությամբ հարուցված վարչական վարույթին:

Խմբագրի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ վերջինիս հարցաքննության կանչելը խոսքի ազատության խնդիր է։

«Սա հետաքրքիր է այն տեսանկյունից, որ մեր երկրում, մեր պատկերացմամբ, չպետք է արտահայտման ազատությունը, որը անհամաչափ չի արտահայտվել, որևէ պատասխանատվության ենթարկվի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ  միջնորդություն են ներկայացրել, որպեսզի իրենց տրամադրվեն 2018թ.–ին նույն հոդվածով պատասխանատվության ենթարկված գործերի փաստական հանգամանքերը։ Նրա խոսքով՝ երկարատև աշխատանքի արդյունքում Հայաստանում հասել էին նրան, որ նման դեպքերի համար պատասխանատվություններ, կարծես թե, չէին կիրառվում։

«Պարզվում է՝ նույն արարքի համար 2017–ին որևէ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվել, 2018–ին 5 անձ է ենթարկվել պատասխանատվության, բայց արդեն երկրորդ կեսում եւ 2019թ.–ին փաստորեն պրոցես է գնում տղաների նկատմամբ, և արհեստական։ Մեր խնդիրն է վերանվաճել մեր քաղաքացիների իրավունքը՝ խոսքի ազատության, մասնավորապես քաղաքական խոսք արտահայտելուն»,– նշեց Մելիքյանը։

Եթե նրանց վարչական պատասխանատվության ենթարկեն, կդիմեն ՄԻԵԴ։

«Եթե մեր ոստիկանությունը ցանկանում է, որ #SutNikol հեշթեգը տարածվի Եվրոպական դատարանում, ապա, կարծում եմ, պետք է վարչական պատասխանատվության ենթարկի կոնկրետ անձանց», - ասաց Մելիքյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ