«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ամեն քայլափոխի շարունակվում են ոտնահարվել։ Դրա վառ օրինակն է իմ ընկեր Իշխան Սաղաթելյանի և մյուս քաղաքական և հասարակական գործիչների հետ տեղի ունեցածը։ Նման մոտեցումն ընդդիմադիրների հանդեպ խոսում է այս իշխանությունների անբարոյականության և վախի աստիճանի մասին։
Տարիներ շարունակ, որոշ գաղափարական տարաձայնություններ ունենալով հանդերձ, մշտապես եղել եմ այն քաղաքական գործիչների կողքին, ովքեր քննադատել են իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը։
Այսօր էլ աջակցում եմ նրանց և ներկայիս իշխանության այս վարքագիծն անթույլատրելի եմ համարում։ Բոլոր ժամանակներում դատապարտելի են նման գործողությունները և կրկնակի աններելի են հատկապես այն իշխանությունների օրոք, որոնք պետության կառավարման ղեկին են հայտնվել` փողոցային պայքարի ճանապարհով, և մշտապես հենց իրենք են ընդդիմացել ոստիկանական ուժի կիրառմանը։
Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա կտրվել է իրականությունից և գտնվում է ցայտնոտի մեջ։
Սխալ է այն գիտակցումը, որ նա կարող է շարունակել պաշտոնավարել։
Նրա հեռացումն անխուսափելի է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը