Քանի որ հնչեց մտահոգություն, որ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են գալ և օրինակ՝ այս նախգծի ընդունման և դրա իրացման դեպքում սուտ տեղեկություն հայտնել, ուզում եմ տեղեկացնել, որ գործընկերներիս հետ մասին մենք նախագիծ էինք դրել շրջանառության մեջ՝ սուտը քրեականացնելու վերաբերյալ: Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ազգային ժողովում այն դեռ չի քննարկվել, բայց կառավարությունից ստացել են դիրքորոշումը, որը շատ խոստումնալից և խորհրդանշական էր: Կառավարությունն ասել է, որ դեմ է այդ նախագծին, քանի որ դա կսահմանափակի խոսքի ազատությունը»,- ասաց պատգամավորը և ի պատասխան ներկաների զարմացած արձագանքին, թե ինչ անհիմն դիրքորոշում է, ասաց. «Ամենայն լրջությամբ եմ հայտնում, զուտ ուզեցի տեղեկացնեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը