29 03 2022

Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է մնալ սահմանափակված․ Amnesty International

Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է մնալ սահմանափակված․ Amnesty International

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության՝ այսօր հրապարակված տարեկան զեկույցը, որը կոչվում է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը», արձանագրում է՝ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ։

«Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ Մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (շուրջ 12 հազար դոլար)։ Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով քրեականացվեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ժամկետով ազատազրկումը։ Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ նկատմամբ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար»,- ասված է Amnesty International-ի զեկույցում։

Նշենք, որ ՀՀ-ի մասին դրական որևէ զեկույց լինելու դեպքում Կառավարության նիստում Փաշինյանը բարձրաձայնում է։ Հետաքրքիր է՝ այս զեկույցի մասին հաջորդ կառավարության նիստում կլսե՞նք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ