15 05 2019

Հատվածներ Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի ցուցմունքներից

Հատվածներ Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի ցուցմունքներից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ պաշտպաական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ՝ Սեյրան Օհանյանի ու Արմեն Գևորգյանի ցուցմունքներից հատվածներ։

Մասնավորապես, Արմեն Գևորգյանի ցուցմունքից Ալումյանն ընթերցեց հետևյալ հատվածը.

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ Զինված ուժերը որևէ կերպ պետք է չմիջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն և վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում, Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբաջնի կողմից լինեն սադրիչ գործողություններ: Իմ հիշելով՝ նախագահը նաև նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին, ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ պաշտպանության նախարարի տեղակա՞լ է, թե՞ քաղաքական գործիչ: Ես ենթադրում եմ, որ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածությանը: Ինքը՝ Մանվել Գրիգորյանը, ներկա՞ է եղել խորհրդակցությանը, թե՞ ոչ՝ չեմ հիշում»։

Գևորգյանը նաև ասել է, որ չի հիշում արտակարգ դրություն հայտարարելու և բանակն օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն, հետևաբար, այդ հարցի շուրջ ինքը ոչինչ ասել չի կարող:

Իսկ Սեյրան Օհանյանն իր ցուցմունքում մասնավորապես նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ի խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ զինված ուժերի մարտունակության խնդիրները, քանի որ այդ օրերին անհրաժեշտություն կար զինված ուժերի զգոնության բարձրացման և հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների և ոտնձգությունների հետ մղման հարցը, որն արտահայտվել է 2008 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած դիվերսիայով:

«Բոլոր հրահանգաները եղել են զինված ուժերի մարտունակության և զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաև պաշտպանության նախարարը՝ զինված ուժերի ղեկավարությանը և նրանց ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին»,- իր ցուցմունքում նշել է Սեյրան Օհանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ