06 05 2019

Քոչարյանի և մյուս 3-ի գործը վերամակագրվել է Դավիթ Գրիգորյանին

Քոչարյանի և մյուս 3-ի գործը վերամակագրվել է Դավիթ Գրիգորյանին

Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի լրատվության հետ կապերի պատասխանատու Արման Խաչատրյանը։

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» 2018թ. օգոստոսի 2-ի թիվ ԲԴԽ -30-Ո-71 որոշման համապատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ