Երևանի քաղաքապետարանի ձեռքբերած 5 աղբատար ԿամԱԶ-ները արդեն Հայաստանում են: Ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանն այս առնչությամբ գրել է․
««ԿամԱզ»-ների առասպելը, քաղաքապետարանի հեքիաթն ու կուլիսային պայմանավորվածությունները:
ՖԱՎՈՐԻՏ մեքենաները տեղ հասան։ Այո՛, եթե կար նույնիսկ 0.01% կասկած, որ «ԿամԱԶ» ընկերության հետ վաղուց ձեռք է բերվեր պայմանավորվածություն, այսօր դա էլ փարատվեց։ Այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու, առանց կառավարությանը մարդատեղ դնելու, օրենք շրջանցելով ու կյանքի գնով։
Որևէ մեկի մոտ մնացի՞ն կասկածներ։ Չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ։
Ի դեպ, պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին։ Այսինքն, ներողություն արտահայտությանս, «հորս արև» կամ «քաղաքապետի խոստում եմ տալիս» բանաձևն է գործել և մեքենաները վաղուց սահմանին են եղել»,-գրել էր նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը