Քաղաքացի Խաչատուր Հրանտի Ղալեչյանը 2019թ. մարտի 25-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրան ստախոս և բարոյազուրկ ճանաչելու, հայցվորից ներողություն խնդրելու և բարոյական վնասի փոխհատուցման պահանջների մասին, որը դատարան է ստացվել ապրիլի 05-ին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Գործը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։ Վերջինս մերժել է հայցը, քանի որ չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները։
Քաղաքացին վերաքննիչ բողոք է ուղարկել, որն էլ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը վերադրաձրել է: Խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը կընդունվի դատարանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը