02 05 2019

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը:

Մայիսի 2-ին ընթանում էր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որին Գրիգորյանը ներկա չէր՝ վատառողջ լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկեր չվճարելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ