30 04 2019

Սամվել Մայրապետյանին 6-րդ անգամ են վիրահատել․ News.am

Սամվել Մայրապետյանին 6-րդ անգամ են վիրահատել․ News.am

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը ապրիլին Գերմանիայում վեցերորդ անգամ է վիրահատվել:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը գտնվում է անկողնային վիճակում։

Բատիկյանի խոսքով՝ դեռևս հստակ չէ, թե երբ իր  պաշտպանյալը կավարտի բուժման կուրսը և կվերադառնա Հայաստան։

Նշենք, որ գործարարի ներկայացուցիչներն ամեն ամիս վարույթն իրականացնող մարմնին են ներկայացնում Մայրապետյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը՝ հավաստելու, որ նա արտերկրում գտնվում է բուժման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ