29 04 2019

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խնդրանքով դիմել է դատարանին․ News.am

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խնդրանքով դիմել է դատարանին․ News.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ապրիլի 29–ին դիմում է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել գործը դատավորին մակագրելու գործընթացին։

Այս մասին NEWS.am–ին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Գործը  քննող դատավորը որոշվելու է էլեկտրոնային մակագրության միջոցով, սակայն Քոչարյանի պաշտպանները տեղեկություններ ունեն, որ մակագրության գործընթացը հնարավոր է կազմակերպել այն ձեւով, որպեսզի գործը հանձնվի նախապես որոշված դատավորի:

«Այդ մասին բազմաթիվ հրապարակվել են ԶԼՄ-ներում, երբ գործը համակարգիչ մուտքագրելուց առաջ փակվում են մնացած դատավորների դաշտերը եւ մնում է այն դատավորը, ով նախապես որոշված է տվյալ գործի քննության համար: Մենք դիմել ենք դատարանին՝  այդ  հնարավորությունը բացառելու, բաշխման գործընթացը թափանցիկ դարձնելու համար»,–ասել է նա։

Այպիսով երկրորդ նախագահի պաշտպանական թիմը խնդրում է դատարանին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել վերջինիս քրեական գործի մակագրության ողջ գործընթացին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ