29 04 2019

3 օրում 112 հանցագործություն է բացահայտվել

3 օրում 112 հանցագործություն է բացահայտվել

Ապրիլի 26-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված, նշվում է ոստիկանության ամփոփագրում։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 30, մարմնական վնասվածք հասցնելու 18, խարդախության 13, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 8, ապօրինի ծառահատման 7, սպանության սպառնալիքի 5, յուրացման կամ վատնման 4, համակարգչային հանցագործության, խուլիգանության և ծեծի 3-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, ու սառը զենք կրելու 2-ական, սպանության, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպառնալիքի և թմանյութի իրացման 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ