27 04 2019

Աշխատելու թույլտվություն կստանան նաև ՔԿՀ-ներում պահվող օտարերկրացի դատապարտյալները

Աշխատելու թույլտվություն կստանան նաև ՔԿՀ-ներում պահվող օտարերկրացի դատապարտյալները

ՀՀ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում աշխատելու թույլտվության տալ նաև քրեակատարողական հիմնարկում պահվող օտարերկրացի դատապարտյալներին կամ կալանավորված անձանց՝ ազատազրկման ընթացքում, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին:

Դա, ըստ նախագծի հեղինակաների, կհավասարեցնի հայ և օտարազգի դատապարտյալների իրավունքները:

Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, և ապրիլի 27-ը քննարկումների վերջին օրն է։ 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկում պահվող օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների իրավունքների իրացումը լիարժեք ապահովելու, ՀՀ քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների համար նախատեսված իրավունքներից համահավասար օգտվելու և նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել օտարերկրացի կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին ներգրավվել տարբեր աշխատանքներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ