ԲՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում, պահպանության աշխատանքներ իրականացնելիս, պահախմբի աշխատակիցների կողմից բացահայտվել են հին և թարմ ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Այս մասին տեղեկացնում է ՊՈԱԿ-ի լրատվական բաժինը:
2019 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 22-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հայտնաբերվել են 662 ապօրինի հատված ծառեր, այդ թվում․
«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 19 ապօրինի հատված ծառ
«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 193 ապօրինի հատված ծառ
«Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 31 ապօրինի հատված ծառ
«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 141 ապօրինի հատված ծառ
«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 121 ապօրինի հատված ծառ
«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 10 ապօրինի հատված ծառ
«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 147 ապօրինի հատված ծառ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը