11 09 2020

Ռոմանոս Պետրոսյանը սկսել է կադրային ջարդը. ոլորտում կոտորած է սպասվում․ «Հրապարակ»

Ռոմանոս Պետրոսյանը սկսել է կադրային ջարդը. ոլորտում կոտորած է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելուն պես սկսել է կադրային ջարդը, հատկապես՝ անտառի ոլորտում։ Նա իր մոտ է կանչել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին և կարգադրել` փոխել բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Վերջինս արձակուրդ է վերցրել, հավանաբար՝ հույսով, որ մինչ վերադառնալը նախարարը խելքի եկած կլինի և կգիտակցի, որ ոլորտում նման կոտորածը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, սակայն, պարզվեց, փոքրիկ նախարարը մեծ եռանդ ունի․ երեկ տեղեկացանք, որ նա առաջարկել է դիմում գրել նաև ՊՈԱԿ-ի տնօրենին, ով ընդամենը 2 ամիս առաջ էր քաղծառայության մրցույթով նշանակվել այս պաշտոնին։

Մացակյանն ազատման դիմումը գրել է։ Մեզ հետ զրույցում նա ասաց. «Այո, գրել եմ, բայց հրամանը ստորագրված չէ, կստորագրվի, ես կազատվեմ ու ինչքան պետք է՝ հարցազրույց կտամ»։ Հարցին՝ ո՞վ է ասել, որ գրեք, ասաց՝ ոչ ոք չի ասել, իր ցանկությամբ է գրել։ Ինչ-որ խնդիրնե՞ր են եղել նախարարի հետ։ «Դե, մի քիչ հա՛մ առողջական խնդիրներ կան, հա՛մ մի քիչ ներքին խնդիրներ, ասում եմ՝ հրամանը կստորագրվի, ես Ձեզ խոսք եմ տալիս՝ երկար հարցազրույց կտամ»,- ասաց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ