«Զորաշեն» ՍՊԸ-ի` Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հետ կալանավորված հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել: Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Տարոն Ավանեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Նա ազատ կարձակվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը