Yerevan.Today-ում տեղի ունեցած խուզարկությունից յոթ ամիս անց դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ է հայտնաբերել Քննչական կոմիտեն, ինչո՞ւ է մինչև հիմա գաղտնի պահվում: Այս հարցերը ուղղեցինք ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանին։ Պարզվեց, որ իրենց ևս արդյունքը հայտնի չէ։ Հույս հայտնեց, որ մայիս ամսին հայտնի կդառնա։
Ի դեպ, Վիգեն Մեսրոպյանը ևս 9 հոգանոց խմբի կազմում մասնակցում էր Yerevan.Today-ում խուզարկությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը