ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու հարցով միջնորդության քննությունն ավարտվեց: Դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին։
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց , որ դատավորից նոր բան չեն ակնկալում:
«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է հենց այս դատավորի գործողությունների արդյունքում: Իմ կարծիքով՝ նախագահող դատավորը միտումնավոր է կալանքի որոշումներ կայացնում, որ Մանվել Գրիգորյանը դիտավորյալ խոշտանգման ենթարկվի»,-նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը