ՀՀ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ որոշում է կայացվել, ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է իր դեմ առաջադրված մեղադրանքին:
«Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։
Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։
Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել: ՊՎԾ ղեկավարը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով մեղադրանքին, նշել էր, որ իր դեմ իրականացվողը շինծու է համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը