Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր դեմ հարուցված մեղադրանքին:
«Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։
Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։ Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում»,- գրել է Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը