18 04 2019

ՔԿՀ-ներում շարունակում են լինել արտոնյալներ. Նիկոլ Փաշինյան



Բոլոր պայմանները ստեղծված են, որ ՔԿՀ-ներում ժամանակ անցկացնելով` մարդիկ դառնան ավելի ու ավելի հանցավոր վարքագծի կրողներ, ամեն ինչ արված է դրա համար, ոչ մի շանս չի թողնված: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև հարց ուղղեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, թե ՔԿՀ-ներում սննդի որակի փոփոխություն կա՞, թե ոչ:

Զեյնալյանը դրական պատասխան տվեց և ասաց, որ էական փոփոխություն է կրել սնունդը: Զեյնալյանն էլ նշեց, թե ինքը բազմիցս համտեսել է այդ սննդից, բազմիցս ստուգումներ էլ են անցկացվել, այս պահի դրությամբ դրա վերաբերյալ դիտողություններ չկան:

«Ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես մի օր կմտնեմ որևէ քրեակատարողական հիմնարկ և սնունդը կփորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, այնքան պատկերավոր նկարագրեցիք քրեակատարողական հիմնարկների սնունդը»,— ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյան անդրադարձավ նաև ՔԿՀ-ի ծանրաբեռնվածությանը և քրեակատարողական ծառայության խնդիրներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ