Հեղափոխությունից հետո մենք ունենք կոռուպցիային շատ ավելի անհանդուրժող և նախաձեռնող քաղաքացի: Այս մասին ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա անդրադարձավ ԴԱՀԿ նախկին պետ Միրան Պողոսյանի դեմ վերաբացված քրեական գործին, Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի արտահանձմանը, ինչպես նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված իրավական գործընթացին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը