17 04 2019

Դավիթ Սանասարյանը՝ կասկածյալի իր կարգավիճակի մասին

Դավիթ Սանասարյանը՝ կասկածյալի իր կարգավիճակի մասին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է լուրերին առ այն, որ նա որպես կասկածյալ է ներգրավվել ՊՎԾ աշխատակիցների կողմից չարաշահումների գործով։ Ֆեյսբուքյան էջում ՊՎԾ ղեկավարը գրել է․

«Մտա «Ֆեյսբուք», պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու «Ֆեյսբուք»-ի դատավորներ դատավճիռ են կարդացել: Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ 

Ինչպես պայքարել եմ, ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։ Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերում»։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Կայքի հարցմանն ի պատասխան՝  ԱԱԾ մամուլի կենտրոնից ոչ հերքել, ոչ հաստատել են՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ