11 04 2019

Հայաստանի թիվ մեկ՝ դատավորների գործը

Հայաստանի թիվ մեկ՝ դատավորների գործը

Top-news.am-ը գրում է․ «Գնալով  ակնհայտ է դառնում, որ հերթական իշխանափոխությունից հետո բացահայտման ենթակա աղմկահարույց գործերից մեկը լինելու է, այսպես կոչված, «Դատավորների գործը»: Դատավորները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանելու են մի շարք կարեւոր հարցերի:

Դատավորները հերթով ասելու են, թե ով էր իրենց հրահանգում, որ կալանավորեն Ռոբերտ Քոչարյանին, «Սպայկայի» տնօրենին, մյուսներին: 

Նրանք պատմելու են, թե ինչ մեթոդներով եւ եղանակներով են իրենց դեմ կամ վրա ճնշում գործադրվել, ովքեր են իրենց զանգել, ում հետ են հանդիպել, ում հետ են կիսվել իրենց վախերի մասին:

Ցավոք, ամեն ինչ դրան  է տանում:  Մենք անպայման կիմանանք այդ պատմությունների մանրամասները, ողջ պատմությունը: Դա լինելու է շոկային: Ու նրանք, ովքեր այսօր անվերապահ հավատում են դատարանների ազատությանը, քաղաքաքական իշխանության հավաստիացումներին, թե որեւէ ճնշում նոր Հայաստանում չկա դատարանների եւ իրավապահների վրա՝ ապրելու են մարդկային շոկ: Հայաստանը բացառություն չէ, եզակի չէ. սա հայտնի ճանապարհ է, որով անցել են շատ երկրներ՝ այդ թվում մեր հարեւան Վրաստանը: Հետո նրանք կասեն՝ մենք չգիտեինք, մեզ ճշմարտոթյունը ոչ ոք չէր ասում: 

«Դատավորների գործը» դառնալու է Հայաստանի թիվ մեկ եւ ամենակարեւոր գործը: Սա անհրաժեշտություն է, առանց սրա մենք առաջ չենք շարժվի: Այնպես որ, հենց հիմա դատավորները պետք է արդեն իսկ նշումներ անեն, որ պատասխանները լինեն հստակ եւ ընկալելի»։

Գեղամ Նազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ