Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարին ամփոփող միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ժողովրդավարության, օրինականության հարցում իսկապես կարևոր փոփոխություններ ենք արձանագրում, սակայն որպեսզի այդ փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնցից կարևորագույնը անկախ դատական համակարգն է»,-ասաց նա:
Մանրամասները՝ վարչապետի ելույթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը