09 04 2019

ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Առինջ Մոլ»-ում

ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Առինջ Մոլ»-ում

ՊԵԿ-ը ապրիլի 9-ի առավոտից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում ստուգումներ է իրականացնում: ՊԵԿ-ի նման որոշումը պայմանավորված է ահազանգով, որի համաձայն՝ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:

«Առինջ Մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանի խոսքով՝ վարձավճարների հետ կապված ահազանգը իրականության հետ կապ չունի և ոչ-ոք չի կարող նման բան ապացուցել:

Աշխատակիցները դժգոհում են, որ ստիպված են եղել փակել իրենց տաղավարները, մինչդեռ ամեն ժամը կարևոր է նրանց ՝օրվա հացը վաստակելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ