«Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե:
Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ իր նկատմամբ կալանքի որոշումից հետո Դավիթ Ղազարյանը հայտնեց․ «Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չէ։ Մարդն ասում է՝ եկեք հաշվարկ անենք, եթե պարտք ենք, վճարենք, սակայն միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել»։
Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու կասկածով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը