08 04 2019

Ինձ չի թվում, որ արդարություն կա․ «Սպայկա»-ի տնօրեն



«Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չէ։ Մարդն ասում է՝ եկեք հաշվարկ անենք, եթե պարտք ենք, վճարենք, սակայն միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել»,- իր նկատմամբ կալանքի որոշումից հետո լրագրողներին ասաց «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը։

Դավիթ Ղազարյանն ասաց, որ իր համար անակնկալ չէր կալանքի որոշումը․ «Քննիչը մենակով չի կարող նման որոշում կայացնել։ Եղել է քննարկում։ Իսկ քննարկումից մինչև կալանքի որոշումը կայացնելն ընդմիջումը դատարանի՝ ազդակ ստանալու համար էր, որ այո, պետք է կալանավորի»։

Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու կասկածով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ