05 04 2019

Գործ հարուցելու, ցուցում տալու լիազորություն ունի բացառապես դատախազը․ Արման Թաթոյան

Գործ հարուցելու, ցուցում տալու լիազորություն ունի բացառապես դատախազը․ Արման Թաթոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի երեկոյան ֆեյսբուքյան հետևյալ գրառումն էր արել․ «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց․ «Քրեական դատավարության օրենսգիրքը գործ հարուցելու, ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ