ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումներ, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջված կաշառքի մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը։
Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսեւորած անբարեխիղճ աշխատանքին:
Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, դիմումներից մեկում նշված է նաեւ տեսուչի անունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տալու բոլոր նմանօրինակ ահազանգերին՝ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բացառելու եւ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը