Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե այն, ինչ ի սկզբանե պարզ էր, հիմա ավելի փաստարկված է: «Սոցցանցերում տարածված այն արտահայտությունը «զինվորի բաժնի» յուրացում է կատարել, այդ վարկաբեկիչ բաները սուտ են, նման բան չկա»,- ասաց Մկրտչյանը։ Նրա խոսքով, Մանվել Գրիգորյանի դեմ ոչ ցուցմունքներ կան, ոչ էլ այլ ապացույցներ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը