Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, այդ թվում՝ 11-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացնում են են ոստիկանությունից:
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, ծեծի 4, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, կաշառակերության, իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, փաստաթուղթ կեղծելու, խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելու և սառը զենք կրելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 9, ավազակային հարձակման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը