Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:
Ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հայտնելով, իր տեղակալը բերման է ենթարկվել ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումից հետո:
Արսեն Դավթյանը վարչապետի կողմից առողջապահության փոխնախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը