27 03 2019

Ռոբերտ Քոչարյանը ուժի կիրառմանը միշտ դեմ է եղել․ Հայկ Հարությունյան. Factor.am

Ռոբերտ Քոչարյանը ուժի կիրառմանը միշտ դեմ է եղել․ Հայկ Հարությունյան. Factor.am

Factor.am-ը գրում է.

«Մարտի 1-ի գործի շրջանակներում օրերս հայտնի դարձավ, որ հարցաքննվել է 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանը։ Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը Քոչարյանից խնդրել է ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, սակայն մերժվել է։

Factor.am-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանը պնդեց, այդ հայտարարությունները իրական չեն: «Նման բան չի եղել, ինչ-որ մեկի ստեղծագործությունն է։

«Ռոբերտ Քոչարյանը ընդհակառակը՝ խուսափել է բախումներից և ուժի կիրառմանը միշտ դեմ է եղել»,- ասաց նախկին ոստիկանապետը։

Մեր այն հարցին, թե Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Մարտի 1-ի իրադարձությունների մասին նա տեղեկացել է առավոտյան, արդյոք դա այդե՞ս է, Հարությունյանը հարցով պատասխանեց․

«Ինչո՞ւ եք ինձ նման բաներ հարցնում»։

Այլ հարցերի նախկին ոստիկանապետը չցանկացավ պատասխանել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ