ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվերջ կարող է փորձել ձգձգել։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Վերջինիս պնդմամբ, գործող իշխանությունը հաշվեհարդար է տեսնում Ռոբերտ Քոչարյանից։ Փաստաբանն անդրադարձել է նաև պաշտպանական խմբի առաջիկա անելիքներին և այս գործով հնարավոր զարգացումներին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը