13 03 2019

Գողության փորձ մեքենայից՝ Մանթաշյան փողոցում



ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից առերևույթ գողության փորձ կատարած անձանց ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ.  հունվարի 23-ին՝ ժամը 22:45-ից մինչև 22:55-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք փորձել են գողանալ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցում կայանված «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի առջևի 2 լուսարձակները, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել են:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ