09 03 2019

Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք

Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք

Մարտի 8-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Հաղարծին բնակավայրի տներից մեկի բակում հայտնաբերել են տարբեր ծառատեսակների մոտ 4.5 խմ մանրացրած փայտանյութ, ինչի վերաբերյալ 23-ամյա Մարզպետ Բ․-ն հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։

Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառամասից հատել էր 4 բոխու, 2 հացենու և 1 թխկու թաց կանգուն ծառեր, ապա «ՈՒԱԶ»-ով տեղափոխել նշված տան բակ:

Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառապահին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ