27 02 2019

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին արագ կարգով դատապարտել են 20 տարվա ազատազրկման:

Report-ը հաղորդում է, որ դատավճիռը հրապարկվել է դատավոր Քերամետ Ալիեւի նախագահությամբ դատական նիստի ժամանակ:

Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ-ի մի շարք հոդվածներով, մասնավորապես կյանքի և առողջության, տնտեսական գործունեության ոլորտում, հասարակական անվտանգության դեմ կատարված հանցագործությունների մեջ:

Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը գերի էր ընկել անցյալ տարվա ամռանը: Նշենք, որ նա առողջական խնդիրներ ունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ