20 02 2019

Մանվել Գրիգորյանը նոր հայցադիմում է ներկայացրել ԶԼՄ-ի դեմ․«Փաստինֆո»

Մանվել Գրիգորյանը նոր հայցադիմում է ներկայացրել ԶԼՄ-ի դեմ․«Փաստինֆո»

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, ներկայումս մեղադրյալ Մանվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի:  Ինչպես փոխանցում է «Փաստինֆո»-ն` Մ.Գրիգորյանը կայքից պահանջում է 3 մլն դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

Հայցադիմումը դատարան է մուտք եղել փետրվարի 19-ին, որը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին:

Նշենք, որ սա երկրորդ հայցադիմումն է ընդդեմ նշված կայքի: Առաջինը ներկայացվել է հունվարի15-ին, որը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 25-ի որոշմամբ հետ էր վերադարձվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ